Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2013

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա: Փորձենք պարզել, թե ինչպիսին է այս հարցում իրավական դաշտը իրավաբան Հայկ Սիմոնյանից:

 

Պարոն Սիմոնյան, իրավական ի՞նչ նորմերով են ամրագրված հղիների իրավունքները նախածննդյան և հետծննդյան շրջանում և ինչպիսի՞ իրավախախտումների կարող են նրանք հանդիպել: 

 

- Ի ուրախություն մեզ կարող ենք փաստել, որ մեր օրերում հղի կնոջ իրավունքները պետության ուշադրության կենտրոնում են և ավելի հազվադեպ են ոտնահարվում: Ապագա մայրերն առավել տեղեկացված են իրենց իրավունքների մասին: Իրավախախտումներին կանայք բախվում են հիմնականում աշխատավայրում: Ցավոք սրտի, գործատուներից շատերը աշխատակցուհու հղի լինելու մասին տեղեկանալով` փորձում են ազատվել նրանից, որն օրենքով անթույլատրելի է: 

 

Այսպիսով, որո՞նք են հղի կնոջը վերաբերող հիմնական իրավունքները:

 

- Հղի կնոջ հետ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծարվել` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև նախածննդյան և հետծննդյան արձակուրդի ավարտը և դրանից հետո մեկ ամիս անց (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 117): Աշխատող կանանց տրամադրվող նախածննդյան և հետծննդյան արձակուրդն օրենքով հաստատված է` նորմալ ծննդաբերության դեպքում այն 140 օր է, որից 70-ը նախածննդյան է, 70-ը` հետծննդյան: Արձակուրդի օրերը հաշվարկվում են միասին և տրամադրվում ամբողջական:

 

Հավելեմ նաև, որ հասանելիք արձակուրդի օրերը, եթե բարդ ծննդաբերություն է, կարող է լինել 155 օր, այս դեպքում 70-ը հատկացվում է նախածննդյան, իսկ 85-ը` հետծննդյան շրջանին: 180 օր հատկացվում է այն կանանց, ովքեր լույս աշխարհ են բերում երկվորյակներ, կրկին նախածննդյան 70 և հետծննդյան 110 օր սկզբունքով:

 

Կա ևս մի օրենսդրական կարևոր կետ.«Աշխատողի ցանկությամբ չվճարվող արձակուրդ տրամադրվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում գտնվող կնոջը: Մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդ է տրամադրվում նաև ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը երկու ամիս է» (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 176, 1-ին մասի 1-ին կետ): 


Հղի կնոջ իրավունքների շրջանակը այսքանով չի սահմանափակվում, սակայն սրանք են այն կարևոր պայմանները, որոնց պետք է տեղյակ լինի մայրանալու պատրաստվող յուրաքանչյուր կին:

 

Նշենք նաև, որ նախածննդյան շրջանում կինն ունի անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք: Այս մասին տեղեկացրեց Քաղաքապետարանի թիվ 17 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը:

 

Տիկին Գրիգորյան, ե՞րբ է տրվում ծննդօգնությունից անվճար օգտվելու հավաստագիրը և ինչպիսի՞ հնարավորություն է ընձեռում այս համակարգի ներդրումը:

 

- Ծննդօգնությունից անվճար օգտվելու հավաստագիրը կիրառության մեջ է 2008թ. հունիսի 1-ից: Հաշվառման կանգնելու առաջին օրվանից հղին տեղեկանում է, որ ունի անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք և 22 շաբաթական հղիությունը լրանալուն պես ապագա մայրիկին տրվում է ծննդօգնությունից անվճար օգտվելու հավաստագիր:

 

Այս համակարգի ներդրումը թույլ է տալիս կոտրել հղի կնոջ և բժշկի միջև պատնեշը, հնարավոր է դարձնում հղիության վաղ շրջանում հայտնաբերելու և կանխելու բոլոր հնարավոր վտանգներն ու հիվանդությունները, որպեսզի առողջ մայրիկից ծնվի առողջ երեխա: Ոլորտում սկզբունքային բարեփոխում համարելով առողջապահության նախարարության կողմից ներդրված այս համակարգը, բժշկուհին տեղեկացրեց, որ արդեն ամուր հիմքերի վրա է հղի կին-ամուսին-բժիշկ կապը:

 

Իսկ ի՞նչ ծառայություններ են մտնում նախածննդյան բուժօգնության անվճար ծավալի մեջ:

 

- Կնոջ առողջությունը հղիության ամբողջ ընթացքում ապահովելու համար կան բոլոր պայմանները: Նախածննդյան շրջանում անվճար բուժօգնությունը ներառում է հսկողությունը հղիության ամբողջ ընթացքում (4-6 այց նորմալ հղիության դեպքում, 8 և ավելի` ախտաբանական հղիության դեպքում), հեշտոցի հետազոտություն (2 անգամ), արյան ընդհանուր քննություն (2 անգամ), գերձայնային հետազոտություն (3 անգամ), թերապևտի, ինչպես նաև նեղ մասնագետի զննում (ըստ անհրաժեշտության): 

 

Նախածննդյան բուժօգնության անվճար ծավալն իր մեջ ընդգրկում է նաև ՙՄայրության դպրոցի՚ շրջանակներում ապագա մայրերի սոցիալ-հոգեբանական աջակցություն, ուսուցում, ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացում, ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ խորհրդատվություն: Ասել է թե` արվում է ամեն ինչ հղիությունը հաճելի, թեթև անցկացնելու համար: Շուշանիկ Գրիգորյանն ավելացրեց, որ մեծ ձեռքբերում է կնոջ վստահությունը բժշկի հանդեպ: Նա հորդորեց բոլոր տղամարդկանց լինել ավելի ուշադիր, հանդուրժող և սիրալիր:

 

Հղիության ընթացքում կնոջ մոտ ծագաց հոգեբանական խնդիրները պարզաբանենք հոգեբան Աննա Բադալյանի հետ:

 

Հղիության ընթացքում ինչպիսի՞ հոգեկան ապրումներ են բնորոշ հղի կնոջը:

 

- Հղի կնոջ հոգեկան աշխարհը թափանցիկ է և խոցելի: Հղիության ամբողջ ընթացքը բաժանվում է երեք փուլի. առաջին եռամսյակը կնոջ հարմարվողականության շրջանն է, որին բնորոշ է թերարժեքության զգացումը: Մի դեպքում կինը դառնում է գերակտիվ, մի այլ դեպքում` հակառակը: Երկրորդ եռամսյակը գիտակցման փուլն է: Կինն իրեն մայր է զգում, առաջ են գալիս մորը հատուկ քնքշանքի, սիրո և հոգատարության զգացողություններ: Վերջին եռամսյակին բնորոշ են անհամբերությունը, երբեմն նաև հոգնածությունը: Ապագա մայրիկն ուզում է հնարավորինս շուտ գրկել ու գուրգուրել իր բալիկին:

 

Հատկապես ուզում եմ զգուշացնել, որ արտաքին յուրաքանչյուր ազդակ պտուղը ընկալում է սպունգի նման, այդ թվում` նյարդային գերլարված վիճակը, ուստի առողջ երեխա ունենալու համար հարկավոր է մտածել հղիության առաջին իսկ օրվանից: 

 

Զրույցի վերջում բոլոր հղի կանաց խորհուրդ կտամ, որ հղիության այդ ինն ամիսը փորձեն դարձնել ամենահիշարժանն ու հաճելին, չէ՞ որ դա նաև բալիկի շահերից է բխում: 

 

Վերջում ավելորդ չէ մեջբերել Մուրացանի խոսքերը.«Առավել հարուստ է այն ազգը, որն արժանավոր մայրերով է հարուստ»:  

 

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ